Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Քննարկվեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ուղղությունները

Քննարկվեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ուղղությունները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի եվրոպական տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ժան-Էլի Մալկինին։

 

Ողջունելով հյուրին, Դերենիկ Դումանյանը բարձր գնահատեց գրասենյակի ջանքերը Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ։ Նա միաժամանակ նշեց, որ թեև արդյունքներն ակնհայտ են, սակայն դեռևս շատ անելիքներ կան։ 


Ժան-Էլի Մալկինը ևս ընդգծեց Հայաստանի ձեռքբերումները ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ին  հակազդման գործում` առանձնացնելով հատկապես այն, որ իրականացված միջոցառումների  շնորհիվ  2007-ից ի վեր վարակակիր մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման որևէ դեպք չի արձանագրվել, իսկ 2001-ից ի վեր չի եղել դոնորական արյան միջոցով փոխանցման ոչ մի դեպք:  Նրա կարծիքով տարածաշրջանում շահեկան դիրք ունենալուն նպաստում է նաև այն հանգամանքը, որ կանխարգելիչ աշխատանքները հավասարապես կիրառվում են ինչպես  Երևանում, այնպես էլ` մարզերում։


Ներկայացնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր ռազմավարությունը, ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը նշեց, որ ծրագրի նոր փուլ է սկսվել, ինչը ենթադրում է բուժման առաջնահերթությունն  ամբողջ աշխարհում։ Այն դիտարկվում է ոչ միայն անհատի առողջացման, այլև հիվանդության հետագա տարածման կանխարգելման արդյունավետ միջոց։ Ժան-Էլի Մալկինը նշեց, որ այս առումով դեռևս լուրջ անելիքներ կան նաև Հայաստանում։


Իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ հաշվարկային տվյալներով Հայաստանում կա շուրջ 3 500 ՄԻԱՎ վարակով ապրող մարդ։ Հիմնական խոցելի խումբը ներկայումս աշխատանքային  միգրանտներն են` կազմելով 2012թ. գրանցված ՄԻԱՎ վարակի դեպքերի 60 տոկոսից ավելին։  


Ժան-Էլի Մալկինը հիշեցրեց, որ 2012-ի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության հետ կնքված հուշագրի արդյունքում ՄԱԿ-ի Միացյալ ծրագիրը Հայաստանում իրականացնում է Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՄԻԱՎ  և հարակից վարակների (սեռավարակներ, հեպատիտներ) հակազդման 2013-2015թթ. ծրագիրը: Այն նախատեսվում է իրականացնել  տարածաշրջանի չորս երկրներում` Հայաստանում, Կիրգիզիայում, Տաջիկստանում և Ուզբեկստանում: Բացի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրերի իրականացմանն աջակցելուց ծրագրի հիմնական բաղադրիչներն են ՄԻԱՎ և հարակից վարակների համաճարակաբանական հսկողության համակարգի ամրապնդումը կանանց և երեխաների, միգրանտների, ինչպես նաև բնակչության խոցելի այլ խմբերում:


Տարածաշրջանային գրասենյակի տնօրենը նախարարին նաև ներկայացրեց, որ դեռ մեկ տարի առաջ, գնահատելով ծրագրի աշխատանքները, ՄԱԿ-ում որոշում է կայացվել կովկասյան երեք հանրապետությունում փակել ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տեղական գրասենյակները։ Իսկ դա ենթադրում է տարածաշրջանային գրասենյակի ուղղակի համագործակցություն ազգային կառավարությունների հետ։ Նախարար Դումանյանը վստահեցրեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը կշարունակի ակտիվորեն աշխատել կարևոր այդ ծրագրի իրականացման ուղղությամբ։ Ծրագիրն այժմ ամբողջությամբ ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Գլոբալ հիմնադրամի կողմից։ 2015-ից ֆինանսական այդ աջակցությունը կավարտվի, և ծրագրի շարունակականությունն ապահովելու համար հարկ կլինի մի կողմից ՀՀ կառավարության կողմից ավելացնել բյուջետային հատկացումները, մյուս կողմից` նոր դոնորներ ներգրավել։


Այնուհետև   քննարկվեցին ՄԱԿ-ի նոր ռազմավարական ծրագրի իրականացման ուղղությամբ մի շարք մանրամասներ։


Նախարարը տեղեկացրեց, որ առողջապահական խնդիրները գտնվում են Հայաստանի Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում, և այժմ լուրջ բարեփոխումներ են սկսվում բժշկական օգնության որակի բարելավման, ֆինանսական, կառուցվածքային, կադրերի պատրաստման և այլ ուղղություններով։ 


ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի եվրոպական տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրենը աջակցության իր պատրաստակամությունը հայտնեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ